Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

    Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

    Մարտ 14, 2018 18:18 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Մարտի 14-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Հայաստանի և Դանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Անդերս Սամուելսենի հանդիպումը։

    Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Անդերս Սամուելսենը հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:

    Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկեցին եկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվեց բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:

    Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:

    Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:

    Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

    Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ։

    Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:

    Նման թեմաներ

    scroll to top