Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսեց մարզահավաքը

    Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսեց մարզահավաքը

    Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսեց մարզահավաքը
    Մայիս 16, 2019 13:39 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը այսօր սկսեց հերթական եռօրյա մարզահավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառակությունը:

    Հավաքի առաջին երկու օրերին Մ-19 ընտրանին կանցկացնի երկուական մարզում, իսկ մայիսի 18-ին ընկերական հանդիպում կանցկացնի 1-ին խմբի առաջնությունը ներկայացնող «Լոկոմոտիվի» հետ:

    Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 25 ֆուտբոլիստ:

    Դարպասապահներ՝ Հարություն Մելքոնյան («Փյունիկ»), Նարեկ Հովհաննիսյան («Բանանց»), Արման Ներսիսյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Մելիքսեթյան («Արցախ»):

    Պաշտպաններ՝ Արսեն Եղիազարյան, Արման Ղազարյան, Ֆելիքս Խաչատրյան («Բանանց»), Անտոնի Կազարյան («Կան», Ֆրանսիա), Արսեն Գալստյան (Ֆուտբոլի ակադեմիա), Սուրեն Հարությունյան, Պերճ Պողիկյան, Արսեն Գալստյան («Փյունիկ»):

    Կիսապաշտպաններ՝ Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Գրիգորյան («Բանանց»), Արամ Խամոյան («Լոկոմոտիվ»), Պատվական Ավետիսյան, Ժիրայր Շաղոյան, Նարեկ Ալավերդյան («Արարատ-Արմենիա»), Թոմ Բանդիկյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա), Ռոմեն Նաջարյան («Տուլոն», Ֆրանսիա):

    Հարձակվողներ՝ Արամ Քոլոզյան («Արարատ-Արմենիա»), Գրենիկ Պետրոսյան («Փյունիկ»), Գեւորգ Տարախչյան («Բանանց»), Ղազար Դերմենջյան (առանց թիմի), Գերման Կուրբաշյան («Գրոյտեր Ֆյուրտ», Գերմանիա):

    Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը կայանալու է Երեւանում, հուլիս ամսին:


    Նման թեմաներ

    scroll to top