Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Հայաստանի Հանրապետություն». Աննա Հակոբյանը հայկական բրենդը ներկայացնում է նաեւ Հայաստանից դուրս

    «Հայաստանի Հանրապետություն». Աննա Հակոբյանը հայկական բրենդը ներկայացնում է նաեւ Հայաստանից դուրս

    «Հայաստանի Հանրապետություն». Աննա Հակոբյանը հայկական բրենդը ներկայացնում է նաեւ Հայաստանից դուրս
    Հուլիս 18, 2019 9:55 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

    «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

    «#ԱրտադրվածէՀայաստանում #Կրենքհայկականը». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հեշթեգն է: Այդ գրությունը պարտադիր հաջորդում է այս կամ այն պաշտոնական այցի կամ հանդիպման ժամանակ իր կրած զգեստի մասին տրվող տեղեկատվությանը` «Զգեստը` … բրենդի»: Մեր կողմից դրված բազմակետերի փոխարեն, իհարկե, անպայմանորեն հայկական բրենդի անուն է նշվում:

    Թերթը զրուցել է մի քանի բրենդի ներկայացուցիչների հետ, որոնց հագուստը վարչապետի կինը կրել է արտասահմանյան այցերի ժամանակ: Օրինակ՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հակոբյանը վարչապետին ուղեկցել է «Diana Eyvonah» բրենդի հագուստով: Դիզայներ Դիանա Հովեյանը, խոսելով արձագանքների մասին` ասել է. «Որքանով ես եմ կարողացել հետեւել եւ որքանով ես եմ տեղյակ` արձագանքները դրական են եղել: Զգեստը հավանել են: Որքանով գիտեմ, տիկին Աննան էլ շատ է հավանել ու սիրով կրել է»:

    «Զարգարյան» բրենդի դիզայներ Աննա Զարգարյանն էլ հիմա նոր զգեստի էսքիզի շուրջ է մտորում: Ուզում է երեկոյան նուրբ զգեստ կարել Աննա Հակոբյանի համար, որպեսզի պաշտոնական այցերից որեւէ մեկի ժամանակ կրի: Դա իր նախաձեռնությունն է: Մեկ օրինակ է լինելու, այլեւս որեւէ մեկի համար նույնը չի կարելու: Արդեն պատկերացնում է` նուրբ, դասական զգեստ է լինելու` հայկական զարդանախշերով»:


    Նման թեմաներ

    scroll to top