Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան

    Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան

    Հայաստանի հավաքականի հարձակվողը չի մեկնել Ադրբեջան
    Հուլիս 12, 2018 16:40 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Թոմաս Ժիլժեմանը պարզաբանել է, թե ինչու Եվրոպայի լիգայի «Գաբալայի» հետ խաղին չեն վերցրել թիմի լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կարապետյանին: Հանդիպումը պետք է կայանա այսօր, Ադրբեջանի համանուն քաղաքում:

    Երևան Տոնավաճառ

    «Սա նրբին թեմա է: Մենք տանն ենք թողել մեր լավագույն ռմբարկուին: Նա անցած մրցաշրջանում դարձել է 29 գոլի հեղինակ: Մենք այդպես վարվեցինք՝ հարգելով «Արդար խաղի» կանոնները, որպեսզի ակումբներն որեւէ խնդիր չունենան իրար հետ», – ասել է լյուքսեմբուրգյան ակումբի ներկայացուցիչը:

    Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականում նախկինում անցկացրել է 2 հանդիպում, սակայն վերջին ժամանակներին չի հրավիրվում թիմ:

    Ի դեպ, Ադրբեջանը մեկ օրա առաջ մուտքի վիզա չէր տրամադրել հունգարական «Ույպեշտ» թիմի երկու խաղացողների, որոնք ժամանել էին Բաքու, Եվրոպայի լիգայի հանդիպմանը մասնակցելու համար: Այսօր առավոտյան այդ ֆուտբոլիստները ստիպված վերադարձել են Բուդապեշտ:


    Նման թեմաներ

    scroll to top