Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Հայաստանի հավաքականի կործանարար պարտությունը

    Հայաստանի հավաքականի կործանարար պարտությունը

    Հայաստանի հավաքականի կործանարար պարտությունը
    Հոկտեմբեր 13, 2018 22:21 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականն այսօր մրցեց Ջիբրալթարի ընտրանու հետ:

    Հանդիպումը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

    Առաջին խաղակեսում մեր ընտրանու առավելությունն այդքան էլ մեծ չէր: Երկրորդ կեսի սկզբում մրցակիցը կարողացավ դառնալ գոլի հեղինակ:

    50-րդ րոպեին հաշիվը 11 մետրանոցից բացեց Չիպոլինան:

    Բաց թողած գոլից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մեծացրեց ճնշումը և ուներ մի քանի իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ հարվածները կամ շեղ էին ընթանում կամ հիանալի էր խաղում Ջիբրալթարի դարպասապահը:

    Չնայած ահռելի ճնշմանը մենք չկարողացանք գոլի հեղինակ դառնալ ու պարտվեցինք 0:1 հաշվով:

    Հայաստանի հավաքականը խմբային փուլում մնում է 3 միավորով: Այդքան են վաստակել նաև Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները: Մակեդոնիան իր ակտիվում ունի 6 միավոր:

    Նյութի աղբյուրը՝ armsport.am 

    Նման թեմաներ

    scroll to top