Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Լուրեր » Հայաստանի հավաքականի մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում հասել է 12-ի

Հայաստանի հավաքականի մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում հասել է 12-ի

Ապրիլ 21, 2017 11:50 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

sambo_0

Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Մրցումների առաջին օրը մերոնք նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ:

Ուրախալի է, որ մրցումների 2-րդ օրը նույնպես հայ մարզիկները շարունակեցին հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ:

Արծաթե մեդալների արժանացան՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն /81 կգ/ ու երիտասարականում Աննա Մկրտչյանը /+80կգ/: Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում:

Ամփոփելով մրցումների երկու օրերը փաստենք, որ Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top