Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հայաստանի հավաքականում մեկ խաղ անցկացրած ֆուտբոլիստը` «Ալաշկերտում»

    Հայաստանի հավաքականում մեկ խաղ անցկացրած ֆուտբոլիստը` «Ալաշկերտում»

    Հայաստանի հավաքականում մեկ խաղ անցկացրած ֆուտբոլիստը` «Ալաշկերտում»
    Հուլիս 14, 2018 10:44 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` շոտլանդական «Սելթիկի» հետ պատասխան խաղին նախապատրաստվող «Ալաշկերտը» հերթական ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

    Երևան Տոնավաճառ

    Երևանյան ակումբի կայքը տեղեկացնում է, որ թիմի կազմը համալրել է 24-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը:

    Կրեատիվ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Փյունիկում», «Շիրակում» և «Բանանցում», ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 և ազգային հավաքականները: Վերջինիս կազմում նա մեկ հանդիպման է մասնակցել:

    Վերջին շրջանում Պողոսյանը պաշտպանում էր Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Գորոդեյա» թիմի գույները: այնտեղից նա հեռացել է անձնական պատճառներով:

     


    Նման թեմաներ

    scroll to top