Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի լեռներում տեսախցիկը կովկասյան հովազ է ֆիքսել (տեսանյութ)

    Հայաստանի լեռներում տեսախցիկը կովկասյան հովազ է ֆիքսել (տեսանյութ)

    Հայաստանի լեռներում տեսախցիկը կովկասյան հովազ է ֆիքսել (տեսանյութ)
    Մայիս 25, 2019 18:24 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Տեսախցիկները Հայաստանի լեռներում կովկասյան հովազ են ֆիքսել: Այս մասին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Facebook-ի էջում ասվում է. «Կրկին ուրբաթ է, եւ կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս երիտասարդ, ուժեղ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների»:

    ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Մշտապես բնակվում են միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) եւ գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում։


    Նման թեմաներ

    scroll to top