Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2%

    Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2%

    Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2%
    Փետրվար 12, 2019 18:17 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով:

     

    Ինչպես տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, 2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

    2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:

     

    Ուղևորների թիվը 2018թ.  հունվարին Ուղևորների թիվը 2019թ.  հունվարին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
    «Զվարթնոց» 178 292 200 731  + 12.6 %
    «Շիրակ»   10 876   11 440  +   5.2 %
    Ընդամենը 189 168 212 171  +  12.2%

    «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


    Նման թեմաներ

    scroll to top