Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

    Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

    Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Ապրիլ 20, 2019 16:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի տարածքում ապրիլի 20-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից): «Արմենպրես»-ի մարզային թղթակցի հաղորդմամբ՝ Գեղարքունիքում ձյան շերտի հաստությունն ապրիլի 20-ի առավոտյան հասնում էր մոտ կես մետրի, սակայն օրվա ընթացքում ջերմաստիճանի փոքր-ինչ բարձրացման հետևանքով հասել է 10 սմ-ի: Բոլոր ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

    Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Բերդ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

    Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
    տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային
    միջոցների համար: Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է:

     


    Նման թեմաներ

    scroll to top