Գլխավոր Լուրեր Հայաստանից Ռուսաստան արտահանված «Չիլի» պղպեղում վտանգավոր վարակ է հայտնաբերվել

Հայաստանից Ռուսաստան արտահանված «Չիլի» պղպեղում վտանգավոր վարակ է հայտնաբերվել

3
0

Մոսկվայում, Մոսկվայի եւ Տուլայի մարզերում «Ռոսսելխոզնադզոր» գրասենյակի աշխատակիցները մայիսի 26-ին «Մոսկվա-Կարգո» հսկիչ անցակետում Հայաստանից ստացված «Չիլի» տեսակի թարմ պղպեղի մեջ հայտնաբերել են Ռուսաստանի համար կարանտինային հանդիսացող օբյեկտ՝ արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպս  (Frankliniell aoccidentalis Perg.)։

«Կարանտինային օբյեկտի առկայությունը կենսունակ վիճակում հաստատվել է լաբորատոր քննության ժամանակ՝ կատարված «Կարանտինային բույսերի համառուսաստանյան կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության փորձագետների կողմից: Վարակված խմբաքանակի նկատմամբ միջոցներ կկիրառվեն՝ ՌԴ ֆիտոսանիտարական կանոնադրության համապատասխան »,- Rusarminfo-ի փոխանցմամբ հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպսը  շատ վտանգավոր է եւ հայտնաբերվել է բույսերի 250 տեսակի մոտ։