Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Clear
Home » Լուրեր » Հայաստանին տրվող գումարը մեծանալու է. Ռիչարդ Միլս

Հայաստանին տրվող գումարը մեծանալու է. Ռիչարդ Միլս

Հոկտեմբեր 12, 2017 19:40 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

Mils

«Դեռևս 1992 թվականին պետքարտուղարությունում ես այն պաշտոնյան էի, որ Հայաստանի հետ կապված հարցերով էր զբաղվում և առաջին պաշտոնյան էի, ով հետևում էր Հայաստանյան զարգացումներին՝ ամենօրյա կտրվածքով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ ամփոփելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի հետ գործընկերության 25-ամյակը։

«Որպես օտարերկրացի՝ ես ավելի հստակ տեսնում եմ այն փաստերը, ավելին՝ տեսնում եմ այն առաջընթացը, որ այս 25 տարիների ընթացքում կատարվել է և այդ առաջընթացում իր զգալի մեծ ներդրումն է ունեցել ԱՄՆ ՄԶԳ-ն»,- ասաց նա։

«Ուրախ եմ, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն 1 մլրդ դոլար է ծախսել և ինչպիսին է լինելու հետագայում տրամադրվելիք գումարը՝ դեսպան Միլսն ընդգծեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է. «Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ եկող տարվա համար Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաև գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն մշտապես չի լինելու Հայաստանում, նպատակը եղել է օգնել ձևավորել մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանն ինքը զբաղվի տարաբնույթ հարցերով»,- նշեց դեսպանը։

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top