Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
21°
Home » editorial » Հայաստանին ուղղված ՌԴ առաջարկին պատասխան է տրվել

Հայաստանին ուղղված ՌԴ առաջարկին պատասխան է տրվել

Հուլիս 17, 2017 17:20 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

fgsga

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին հանրապետության օրենսդրությունում ամրագրել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն օրինական ճանաչվեն Ռուսաստանի տարածքում:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինը, մասնավորապես, նշել է․ «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի վրա»:

News.am-ին տված հարցազրույցում ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ասել է, որ այդ պահին ինքը հանդես է եկել պատասխան ելույթով եւ ընդգծել, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա եւ չի նախատեսվում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների վավերական լինելուն, Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները պայմանավորվել են Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հետ կապված քննարկումները շարունակել խորհրդարանական այլ ձեւաչափերով՝ փորձելով փնտրել խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակաները:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական միակ լեզուն հայերենն է, և դա սահմանադրական նորմ է»,- այսպես էլ պատասխանել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Asekose.am-ի հարցմանն՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին։

Ռուսաստանում 2017 թ․ հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է ՌԴ-ում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Իսկ հուլիսի 14-ին ընդունված մեկ այլ օրենքով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Խոսքն այն անդամ երկրների մասին է, որոնցում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

122488199673267500288781848048447njpg
scroll to top