Գլխավոր Լուրեր Հայաստանն ամենագրավիչ վայրն է, ուր կարելի է այցելել այս ամառ. Matador Network...

Հայաստանն ամենագրավիչ վայրն է, ուր կարելի է այցելել այս ամառ. Matador Network (լուսանկարներ)

39
0

ԱՄՆ ամենախոշոր առցանց հարթակներից մեկը՝  «Matador Network»-ը, իր կայքում հրապարակել է  Էբեն Դիսկինի՝ «Հայաստանն ամենագրավիչ վայրն է, ուր կարելի է այցելել այս ամառ» վերնագրով հոդվածը՝ պատմելով Հայաստանում հանգստի եւ տեսարժան վայրերի մասին։

2 3

«Հայաստանի պատմությունը լի է առեղծվածներով եւ գաղտնիքներով։ Այն չի կարելի դասել ո՛չ Ասիայի, ո՛չ Եւրոպային։ Հենց այդ երկիրն է պետականորեն առաջինն ընդունել  քրիստոնեությունը։ Էջմիածնի եկեղեցին, որը կառուցվել է 303 թվականին, մինչ օրս ներկայացնում է համաշխարհային քրիստոնեության պատմությունը»,- գրում է հրատարակչությունը։

Հոդվածում խոսվում է նաեւ հայկական հին տաճարների՝ Գեղարդի եւ Տաթեւի վանքերի մասին, երկրի բնության գեղեցկության, ինչպես նաեւ գորգագործության դարավոր ավանդույթների մասին։

4 5 6
Անդրադարձ է կատարվել նաեւ հայկական խոհանոցին, նշելով, որ այն ամենահինավուրցներից է, եւ հայկական ավանդական շատ կերակուրներ կարելի է համտեսել նաեւ այսօր հանրապետության տարբեր խորտկարաններում։

7 8