Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանն ամենաշատ աղբ առաջացնող երկրների շարքում է

    Հայաստանն ամենաշատ աղբ առաջացնող երկրների շարքում է

    Հայաստանն ամենաշատ աղբ առաջացնող երկրների շարքում է
    Հուլիս 15, 2019 15:19 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    USA Today-ը ներկայացրել է աշխարհի՝ ամենաշատ աղբ առաջացնող երկրների ցանկը:

    Համաշխարհային բանկը նկատել է, որ աշխարհի բնակչության թվի աճի և քաղաքային տարածքների շատացման արդյունքում Երկիր մոլորակն օրեցօր ավելի կեղտոտ վայր է դառնում: Ամենաշատ աղբ առաջացնող ոլորտներն են՝ շինարարությունը, արտադրությունը և տնտեսությունը:

    Ամենաշատ աղբ առաջացնող երկրների ցանկը կազմելու համար 24/7 Tempo-ն օգտվել է Համաշխարհային բանկի տվյալների բազայից, որը վերջին անգամ թարմացվել է 2018 թ. սեպտեմբերին: Ցանկում Հայաստանը զբաղեցնում է գլխավոր տասնյակի 6-րդ հորիզոնականը: Մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է հասնում 16,3 տոննա թափոն, մինչդեռ Հայաստանում 2017-ին ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն: Այս ցուցանիշից միայն 47,3մլն տոննան արտադրական թափոնն է կազմում: Նշվում է, որ աղբը Հայաստանում կուտակվում է դրա համար ոչ սահմանված բաց վայրերում, որտեղից էլ մեթան գազերի տեսքով թունանյութեր են խառնվում օդին:

    Ամենաշատ աղբ ստեղծող երկրների տասնյակը հետևյալն է՝

    10. Սերբիա

    9. Ուկրաինա

    8. Լյուքսեմբուրգ

    7. Շվեդիա

    6. Հայաստան

    5. Ֆինլանդիա

    4. Էստոնիա

    3. ԱՄՆ

    2. Բուլղարիա

    1. Կանադա


    Նման թեմաներ

    scroll to top