Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ Սբ. Հուդայի հիվանդանոցի՝ քաղցկեղի դեմ պայքարի ծրագրին

    Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ Սբ. Հուդայի հիվանդանոցի՝ քաղցկեղի դեմ պայքարի ծրագրին

    Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ Սբ. Հուդայի հիվանդանոցի՝ քաղցկեղի դեմ պայքարի ծրագրին
    Ապրիլ 15, 2019 10:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St.Jude Children’s Research Hospital) հետ: Համագործակցության հուշագիրը կնքվել է ապրիլի 12-ին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև:

    Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգեզ-Գայլանդոյն և հիվանդանոցի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սիմա Ջեհան: Սույն համաձայնագրով Հայաստանը միանում է St. Jude Global Alliance-ին, որի միջոցով առավել արդյունավետ կերպով կկարողանա պայքարել մանկական քաղցկեղի դեմ: Միանալով St. Jude Global Alliance-ին, Հայաստանը կմիանա այլ երկրների՝ միասին կլուծեն մանկական ուռուցքաբանության ոլորտի մարտահրավերներն ու կապահովեն ախտորոշում և բուժում քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար:

    Ստորագրման արարողությունից հետո Աննա Հակոբյանը շեշտել է, որ համաձայնագիրը չափազանց կարևոր քայլ է քաղցկեղի դեմ պայքարում:

     


    Նման թեմաներ

    scroll to top