Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հայաստանն ու Ճապոնիան հրշեջ-փրկարարական գույքի բարելավման ծրագրի շրջանակում արձանագրություն են ստորագրել

    Հայաստանն ու Ճապոնիան հրշեջ-փրկարարական գույքի բարելավման ծրագրի շրջանակում արձանագրություն են ստորագրել

    Ապրիլ 21, 2017 15:46 Լուրեր A+ / A-

    glxavor.thumb

    Ապրիլի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում  փրկարար ծառայությունը` ի դեմս տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին ստորագրել են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:

    Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

    ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել ճապոնացի գործընկերներին` երկարամյա համագործակցության համար` հուսալով, որ նոր դրամաշնորհային ծրագիրը նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ` իրականացված ծրագրերը:

    Կացուտոշին ընդգծել է, որ հաջող իրականացման դեպքում այն կլինի տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհային ծրագիրը, իսկ հատկացվող գույքի մի մասը կտրամադրվի Լոռու և Շիրակի մարզերին, որոնք ամենից շատն են տուժել Սպիտակի ավերիչ երկրաշարժից` նոր կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Ճապոնիայի բարեկամության համար:

    Նշենք, որ զարգացմանն ուղղված Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը դրամաշնորհային հայտ էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը` ՀՀ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։ JICA տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությունն ապրիլի 18-21-ը գործուղվել էր Հայաստան` իրականացնելու ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքները:

    Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ ԱԻՆ պաշտոնատար անձանց հետ:

    Նման թեմաներ

    scroll to top