Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանում 1000 դոլարը հեշտությամբ կդառնա 10000. բլոգեր Nas Daily-ի կոչը (տեսանյութ)

    Հայաստանում 1000 դոլարը հեշտությամբ կդառնա 10000. բլոգեր Nas Daily-ի կոչը (տեսանյութ)

    Հայաստանում 1000 դոլարը հեշտությամբ կդառնա 10000. բլոգեր Nas Daily-ի կոչը (տեսանյութ)
    Հուլիս 23, 2019 14:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանը կարող է դառնալ ներդրումների համար լավագույն վայրերից մեկը։ Այսպիսի կոչով է հանդես եկել հայտնի բլոգեր Նուսեյր Յասինը` NAS Daily ֆեյսբուքյան էջի հեղինակն ու վարողը։

    Իր հերթական տեսանյութում բլոգերը ներկայացրել է այն երկրները, որտեղ, ըստ նրա, ավելի նպատակահարմար է ներդրումներ անել։ Նա ընդգծել է, որ այս տեսանյութը չի հավակնում ներդրումային քոնսալթինգ համարվել։

    «Ցանկացած տնտեսագետ կուշաթափվի, եթե լսի` ինչ եմ ասում այս տեսանյութում։ Բայց ես աշխարհի ավելի քան 60 երկրներում եմ եղել ու տեսել եմ, թե որոշ երկրներում զարգացման համար ինչ հնարավորություններ կան։ Դա անհնար է չնկատել։ Այդ պատճառով ինքս եմ իմ գումարն այնտեղ ներդրել։ Հնարավոր է` դուք այլ երկրներ հավանեք։ Շատ լավ, քանի որ ամեն տեղ հնարավորություններ կան», – տեսանյութում ասում է նա։

    Բլոգերը ներդրում անելու համար լավագույն երկրների շարքում առաջինը նշում է Հայաստանի մասին։

    «Բազում պատճառներ կան Հայաստանում ներդրումներ անելու համար։ Օրինակ` ես նույնիսկ չգիտեմ` ինչ լեզվով են նրանք խոսում։ Բայց այդ երկրի հարստությունը մարդիկ են։ Ամբողջ աշխարհում շուրջ 10 մլն հայ է ապրում, որոնք իսկապես ուզում են զարգացնել իրենց երկիրը կրթության, բիզնես-նախագծերի, անշարժ գույքի միջոցով։ Հայաստանում 1000 դոլարն արագ կարող է 10 հազար դառնալ»,- ավելացրել է նա։

    Նա ևս երեք ուղղություն է անվանել` ամերիկյան Յուտա նահանգը (այնտեղ ապրող մորմոնների աշխատասիրության պատճառով), Սինգապուրը, որտեղ կես դարի ընթացքում կառուցել են աշխարհի ինովացիոն մայրաքաղաքը, ու Շրի Լանկան` հարուստ պատմության ու մշակույթի նաև հիանալի բնության համար։

    Ի դեպ, տեսանյութը դիտել է ավելի քան 1,2 մլն մարդ։

    Հիշեցնենք` սա NAS Daily–ի առաջին տեսանյութը չէ Հայաստանի մասին։ Մինչ այդ նա պատմել է այն մասին, որ Հայաստանում կարելի է հիանալի ու անվճար ջուր խմել ցայտաղբյուրից, նաև ներկայացրել, թե ինչպես են սովորական դպրոցներում շախմատ դասավանդում։


    Նման թեմաներ

    scroll to top