Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Հայաստանում 880 հազար մարդ աղքատ է

    Հայաստանում 880 հազար մարդ աղքատ է

    Հայաստանում 880 հազար մարդ աղքատ է
    Դեկտեմբեր 5, 2017 22:02 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում նվազել է աղքատների թիվը, փոխարենը` ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը: Սա, թերեւս, նշանակում է, որ աղքատության թվաքանակը չի նվազել, ընդհակառակը` աղքատ մարդիկ դարձել են արդեն ծայրահեղ աղքատներ:

    2016 թվականին  Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%` 2008թ-ին արձանագրված 27.6%-ի դիմաց:

    Հայաստանի բնակչության 29.4%-ը համարվում է աղքատ, նրանցից 1.8 %-ը ծայրահեղ աղքատներն են, 8.0%-ը` շատ աղքատները, բայց ոչ ծայրահեղ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ է: Նախորդ տարի Հայաստանում աղքատ է համարվել 880 հազար քաղաքացի, նրանցից 295 հազարը` շատ աղքատ, իսկ 54 հազարը` ծայրահեղ աղքատ:

    Համաձայն զեկույցի վիճակագրության, մարզերի բնակչության մեջ ավելի շատ թիվ են կազմում աղքատները, քան Երեւանի: Աղքատ մարդիկ 40 876 դրամի չափ ամսական եկամուտ ունեցողներն են, շատ աղքատները` 33 418, իսկ ծայրահեղ աղքատները` 23 313 դրամ ամսական եկամուտ ունեցողները:

    Ըստ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի՝  2008-2016թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009թ.-ի տնտեսության խոր անկումն էր:

    Նման թեմաներ

    scroll to top