Գլխավոր Լուրեր Հայաստանում այլևս օլիգարխներ չկան

Հայաստանում այլևս օլիգարխներ չկան

2
0

Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան այլևս և դրա պատճառով քննադատության եմ արժանացել: Ի՞նչ է նշանակում «օլիգարխ»: «Օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն: «Օլիգարխ» նշանակում է մարդ, որը ազդեցություն ունի իշխանության վրա, ունի լծակներ: Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ գա իմ սենյակ և ասի, որ այդ հարցն այսպես պետք է լուծել: Քչերի իշխանության տրամաբանություն չկա, կա շատերի իշխանություն»,- ասաց վարչապետը: