Գլխավոր Լուրեր Հայաստանի դպրոցներում այսօր Վերջին զանգ է

Հայաստանի դպրոցներում այսօր Վերջին զանգ է

15
0

Հայաստանի դպրոցներում մայիսի 24-ին նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող Վերջին զանգը:

Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով, Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ:

Վերջին զանգից հետո 9-րդ և 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ: