Գլխավոր Լուրեր Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են

Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են

1
0

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձ կատարեց «Աշխատիր Հայաստան» ծրագրին:

«Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են, և 2018 թվականին ներդրված նոր մեթոդաբանությամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյան վրա: Առաջինը՝ մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը և երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների, և այս երեք ուղղություններով կոնկրետ թիրախներ և ժամանակացույց են սահմանվելու»,- ասաց նա:

Ավինյանը խնդրեց գերատեսչություններին մինչև հունիսի տասնհինգը սահմանել ժամանակացույցը: