Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Հայաստանում կոալիցիա չկա. վարչապետ

    Հայաստանում կոալիցիա չկա. վարչապետ

    Հայաստանում կոալիցիա չկա. վարչապետ
    Օգոստոս 11, 2018 18:28 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանում կոալիցիա չկա, այլ ազգային համաձայնության կառավարություն: Այս մասին Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը քաղաքական է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

    «Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, այստեղ թյուրըմբռնում կա: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ ոքի չենք բռնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

    Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաջորդ ամիս այն դժվար թե անցկացվի:

    Նման թեմաներ

    scroll to top