Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » editorial » Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չի անցկացվի

    Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չի անցկացվի

    Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չի անցկացվի
    Նոյեմբեր 2, 2018 14:50 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում:

    Երևան Տոնավաճառ

    Հիշեցնենք՝ երեկ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:  «Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը:

    Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը»,- ասված է հայտարարության մեջ:

    Բացի կաթողիկոսից, խնդրի մասին խոսել էր նաև  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ իր  համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա:

    Հայ հասարակական-քաղաքական շրջանակներն էլ կտրականապես դեմ էին այդ ֆորումի անցկացմանը:

     


    scroll to top