Գլխավոր Լուրեր Հայաստանում ստեղծվել է քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն

Հայաստանում ստեղծվել է քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն

1
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի գործարկմանը: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Միջուկային ֆիզիկայի բնագավառում հիմնաքարային ուսումնասիրությունների հեռանկարներ և միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն. գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը»:

Վարչապետը տեղադրել է նաև տեսառեպորտաժ:

Ավելի վաղ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում վարչապետը  նշել էր. «Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ ես նույնիսկ դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցն այնքան քննարկվել էր, 10 և ավելի տարվա վաղեմություն ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է: Խոսքը այն մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը, և երկու շաբաթ առաջ ստացվել է 18F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Սա իսկապես շատ լավ նորություն է, բայց այստեղ նաև խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպեսզի ցիկլոտրոնի ինստիտուցիոնալ առումով ենթակայության հարցը ճիշտ լուծենք, որպեսզի այն կարողանա ոչ միայն բժշկական հարցերով զբաղվել, այլև գիտական»: