// //

Շաբաթ , 23 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայաստանում տրանսգենդերը նոր անվամբ անձնագիր է ստացել (լուսանկար)

    Հայաստանում տրանսգենդերը նոր անվամբ անձնագիր է ստացել (լուսանկար)

    Հայաստանում տրանսգենդերը նոր անվամբ անձնագիր է ստացել (լուսանկար)
    Հունվար 11, 2019 17:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանում 1993 թվականին ծնված տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: Նա նոր անձնագրով արդեն կնոջ անուն է կրում:

    Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրավունքի կողմ» իրավապատպան հասարակական կազմակերպությունը:

    Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է. «Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տրանսգենդեր անձանց տրամադրվող իրավաբանական աջակցությության արդյունքում Դիանա Ղ.-ն արդեն իսկ կարող է հանդես գալ իր գենդերային ինքնությանը և արտահայտմանը համահունչ նոր անվանափոխված անձնագրային անունով։

    Նշվում է, որ կազմակերպության եւ ՀՀ արդարադատության նախարարությանը կից Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալության (ՔԿԱԳ) հետ փոխհամագործակցության արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։ Եվ այժմ հնարավոր է կատարել անվանափոխություն առանց նախկինում պարտադիր համարվող անվանափոխվող անձի տրանսգենդեր լինելը փաստող 3 անձանց վկայության և պարտադիր հոգեբանական եզրակացության։


    Նման թեմաներ

    scroll to top
    //