Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » editorial » Հայազգի գեղասահորդուհին Փհենչհանում համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

    Հայազգի գեղասահորդուհին Փհենչհանում համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

    Հայազգի գեղասահորդուհին Փհենչհանում համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
    Փետրվար 12, 2018 16:07 editorial, Լուրեր, Միջազգային, Սպորտ, Տեսանյութ A+ / A-

    Փհենչհանի օլիմպիական խաղերում ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան թիմային մրցումների կարճ ծրագրում հավաքած միավորներով նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբանը Օլիմպիադայից:

    Կարճ ծրագրի համար այսօր Մեդվեդևան 81,06 միավոր է վաստակել: Նախորդ նվաճումը գեղասահորդուհին արձանագրել էր ապրիլին Տոկիոյում կայացած աշխարհի առաջնության ժամանակ՝ վաստակելով 80,85 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալուհի Կարոլինա Կոստները, երրորդը` կանադուհի Քեյթլին Օսմոնդը:

    Ձմեռային օլիմպիական մայրաքաղաք Փհենչհանում այսօր Հայաստանի ներկայացուցիչները ելույթներ չունեն, բայց կար մարզուհի, որի ելույթին հետևելը պարզապես հաճույք պատճառեց, չնայած նրան, որ մեր հայրենակցուհի Եվգենիա Մեդվեդևա(Բաբասյանը) ներկայացնում է Ռուսաստանը. գրում է աղբյուրը:

    Նման թեմաներ

    scroll to top