Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀԱԵ թեմերի նվեր ծրագրի շրջանակում 10 անօթևան ընտանիք քարե տուն կունենա

    ՀԱԵ թեմերի նվեր ծրագրի շրջանակում 10 անօթևան ընտանիք քարե տուն կունենա

    ՀԱԵ թեմերի նվեր ծրագրի շրջանակում 10 անօթևան ընտանիք քարե տուն կունենա
    Փետրվար 10, 2019 23:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի ֆինանսական աջակցությամբ 10 անօթևան ընտանիք քարե տուն կունենա՝ 7-ը Գյումրիում, 3-ը՝ Սպիտակում: Ծրագիրն իրականացնում է Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության գրասենյակը: Տեղեկացնում է Sputnik Արմենիան:

    Ընտանիքների մի մասն արդեն տեղափոխվել է նոր բնակարան, բայց պաշտոնապես նրանց բնակարանների վկայականները կհանձնվեն ավելի ուշ:

    Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքով, ընտանիքների ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթության:

    Մինչ ընտանիքների ընտրությունը, այցելություն է եղել շահառուներին:

    «Գյումրիում մինչ ընտանիքների ընտրությունը 50 ընտանիք ենք այցելել: Այս պահին արդեն ծրագիրը ավարտական փուլում է՝ ընտրվել են ընտանիքները, գնված են տները: Վեհափառի Հայաստան վերադառնալուն պես կկազմակերպենք այդ ընտանիքներին վկայագրերի հանձնման արարողությունը»,-նշեց Տեր Մարկոսը հավելելով, որ ընտանիքներից ոմանք արդեն բնակվում են այդ տներում:

    Նշենք, որ որպես պարտադիր պայման շահառուները հրաժարվում են տնակից, և այն տնակը քանդվում է: Բնակարանները նվերը է՝ սեփականության իրավունքով:


    Նման թեմաներ

    scroll to top