Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պարտատոմսերը կշրջանառվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

    ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պարտատոմսերը կշրջանառվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

    ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պարտատոմսերը կշրջանառվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:
    Օգոստոս 1, 2018 10:29 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    2018թ.-ի օգոստոսի 1-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB4) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում:

    Ընկերության HEZBB4 հապավմամբ պարտատոմսերը (ISIN – AMHEZBB24ER2) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.00% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

    Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

    Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, որն ապահովելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:

    ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.nasdaqomx.am կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:

    scroll to top