Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և FMO-ն կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր»

    «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և FMO-ն կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր»

    «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և FMO-ն կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր»
    Մայիս 22, 2019 17:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Այս 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը համահունչ է FMO- ի վարած անհավասարությունների նվազեցման ռազմավարությանը, և ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ներգրավված միջոցներն ուղղելու է առավել մեծ ուշադրության կարիք ունեցող թիրախային խմբերին՝  միկրոձեռնարկություններին, կին և երիտասարդ ձեռներեցներին, որոնք նպաստելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշեց Հոլանդական զարգացման բանկի (FMO) գլխավոր ներդրումային մասնագետ Լինդա Բրոխուիզենը:

    ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ FMO Հոլանդական զարգացման բանկի հետ սկսել է համագործակցել դեռևս 2010 թվականից: «Արդեն երեք տասնամյակ շարունակ Բանկի հանդեպ վստահության աստիճանի խոսուն ապացույցն են մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության փորձն ու պատմությունը և մեծաքանակ հաջողված նախագծերը»,- նշեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:

    FMO-ի մասին

    FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների և զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին հավակնոտ ծրագրերում և ձեռնարկատիրություններում ներդրումներ իրականացնելու միջոցով:  FMO-ն ունի ավելի քան 45 տարվա ապացուցված ուղեցույց, որը հնարավորություն է տալիս մարդկանց հմտություններ ձեռք բերել և բարելավել իրենց կյանքի որակը:

    FMO-ն կենտրոնանում է երեք հիմանական ոլորտների վրա, որոնք ունեն զարգացման բարձր ազդեցություն`  ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և ագրոբիզնես, սնունդ և ջուր: FMO-ն 82 երկրներում ավելի քան 9.6 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆելով աշխարհում մասնավոր հատվածը ֆինանսավորող և զարգացնող ամենամեծ բանկերից մեկն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl.

     


    scroll to top