Գլխավոր Լուրեր Հայերի համար կպարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը

Հայերի համար կպարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը

3
0

Ռուսաստանում մտադիր  են մեղմել միգրացիոն քաղաքականությունը և պարզեցված ընթացակարգով հնարավորություն տալ ստանալու ժամանակավոր կացության թույլտվություն և կեցության թույլտվություն օտարերկրացիների ավելի լայն խմբի:

Միևնույն ժամանակ ժամանակավոր կացության թույլտվության դիմումների  քննարկման ժամկետը պետք է կրճատվի՝ կես տարուց մինչև չորս ամիս, իսկ կեցության իրավունքը՝ դառնա անժամկետ:

Համապատասխան օրինագիծը պատրաստել է Ռուսաստանի Կառավարությունը:

«Առաջարկությունների  համաձայն, քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունքով կօժտվեն այն քաղաքացիները, որոնք ծնվել  են Ռուսաստանի տարածքում, վերաբնակվում են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակներում, որը կնքվել  է Հայաստանի և մի շարք այլ երկրների  հետ»,- գրում է Парламентская газета ռուսաստանյան հրատարակությունը:

Ցանկանում են առանց նախօրոք ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու կեցության թույլտվություն ձևակերպելու իրավունք տալ օտարերկրացիների որոշ խմբերի, այդ թվում՝ ՌԽՖՍՀ-ում ծնված և անցյալում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած, Ռուսաստանի տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կեցության թույլտվություն, Ռուսաստանում կես տարուց ոչ պակաս որպես որակյալ մասնագետ աշխատած օտարերկրացիներին և այլն:

Պետական Դուման օրինագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկի հուլիսի 23-ին մեկնարկող լիագումար նիստում: