Գլխավոր Լուրեր Հայկ Ալումյանն իր անունը պիտի փոխի

Հայկ Ալումյանն իր անունը պիտի փոխի

3
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի քննադատություններին, նշեց, որ փաստաբանը պետք է հիշի իր նախկին գրառումներն այն անձանց մասին, որոնց պաշտպանությամբ զբաղված է հիմա:

«Նույն Հայկ Ալումյանը կոպիտ ձևով մեկնաբանում էր նախկին իշխանություններին, որ նույնիսկ ես նման մեկնաբանություններ չեմ արել։ Հայկ Ալումյանը, Շիրխանյանի պաշտպանը լինելով հանդերձ, կարճ ժամանակ անց եկել է և դարձել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը։ Ես իրան մեկնաբանելու խնդիր չունեմ։ Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով ինձ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում։ Հայկ Ալումյանն իր անունը պիտի փոխի»,- ասաց Սարգսյանը։

Հարցին, ինչո՞ւ փոխի անունը․«Որովհետև իր անունը պատիվ չի բերում մյուս հայկերին»:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում կոչ էր արել մայիսի 20-ին միանալ դատարանների մուտքերը փակելու ակցիային, որին իր ասուլիս ժամանակ անդրադարձել էր Հայկ Ալումյանը: