Գլխավոր Լուրեր Հայկ Մարությանը այցելել է Ալբերտ Ազարյանին (տեսանյութ)

Հայկ Մարությանը այցելել է Ալբերտ Ազարյանին (տեսանյութ)

4
0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է օլիմպիական բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:

Այդ մասին քաղաքապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով 90-ամյա հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանի հետ լուսանկարները:

15

«Այցելեցինք հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանին՝ նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:

Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը, որն այսօր տոնում է ծննդյան 90-ամյա հոբելյանը, մեզ վարակեց իր կենսուրախությամբ ու ապագայի ծրագրերի հանդեպ անխախտ հավատով»,-գրել է Հայկ Մարությանը:

16