Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

    Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

    Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
    Մայիս 24, 2019 12:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիրելի շրջանավարտներ,

    դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք բերում հանրության մեջ մեր տեղը գտնելու, դրսեւորվելու հմտություններ ու ունակություններ: Դպրոցում ձեւավորվում ենք որպես անհատ, որպես քաղաքացի: Սա պակաս կարեւոր չէ, քան բուն գիտելիքը:
    Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր քաղաքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման:

    Սիրելի՛ շրջանավարտներ,

    կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները: Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետեւաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ:

    Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

    Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:

    Բարի երթ Ձեզ:


    Նման թեմաներ

    scroll to top