Գլխավոր Լուրեր Հայկ Մարությանն ընդունել է քաղաքացիներին

Հայկ Մարությանն ընդունել է քաղաքացիներին

5
0

Մայրաքաղաքի բնակիչներն այսօր կրկին քաղաքապետարանում էին իրենց խնդիրներով, առաջարկներով ու դիտարկումներով: Հերթական ընդունելության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ է լսել քաղաքացիներին:
Արծարծված խնդիրների մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ:
Ներկայացնելով քաղաքային իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կայացվող ցանկացած որոշում լինելու է օրենքի շրջանակում և բխելու է բնակիչների շահերից:
Ի դեպ, այն քաղաքացիները որոնք չեն հասցրել գրանցվել քաղաքապետի մոտ ընդունելության, կարող են առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակ իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի համապատասխան ոլորտները համակարգող տեղակալներին։