Գլխավոր Տնտեսական Հայկական աղբն ու եվրոպական աղբը

Հայկական աղբն ու եվրոպական աղբը

9
0

Աղբահանության ու մաքրության խնդրին արտերկրում, հատկապես Եվրոպայում շատ լուրջ են վերաբերվում։ Դա եւ աղբի տեսակավորումն է, եւ տարբեր տիպի աղբամանների քանակը՝ հնարավոր մոտ տարածության վրա, եւ մարդկանց մասնակցությունը հանրային տարածքներում աղբից մաքրելու եւ առհասարակ՝ մաքրության խնդրին։ Եվրոպայում մարդուն փոքրուց սովորեցնում են աղբն իր հետեւից հավաքել, տեսակավորել, մաքուր պահել շրջապատը։

Իսկ նրանք, ովքեր չեն հասկանում այդ պարզ կանոնը՝ խստորեն պատժվում են, բնականաբար՝ ֆինանսական մեծ տույժերի ենթարկվելով։ Եվրոպական քաղաքներում, որտեղ շատ են ընտանի կենդանիներ պահում, ուշադիր են ամեն ինչին եւ կենդանասերները նաեւ իրենց կենդանիների հետեւից մաքրում են նրանց արտաթորանքը, ուստի աղբամաններից շատերին կից մոմլաթե տոպրակների տարաներ կան, որոնց մեջ տերը հավաքում է իր կենդանու աղբը։

Բայց դա չի նշանակում, որ աղբահավաքման գործը թողնված է քաղաքացու վրա՝ նա հարկեր է վճարում եւ դա բավական է, որ իշխանությունը մեծ պատասխանատվությամբ վերաբերվի աղբը հավաքելու գործին, որպես իր թիվ մեկ պարտականություն՝ այստեղ ոչ միայն աղբամաններն են լավ վիճակում, այնպես, որ աղբամանի կողքը կարող ես նստել ու ոչ մի հոտ չառնել, այլեւ ծմռված, քրքրված, տակից ծորացող աղբամանի երբեւէ չես հանդիպի։ Փողոցներում էլ ամենուրեք մաքրող մեքենաներ են, որոնք խոզանակներով, ջրով, հատուկ նյութերով ավլում-մաքրում են ամեն ինչ։

Աղբի տեսակավորումն Եվրոպայում արդեն անցած փուլ է՝ թղթի, ապակու, մետաղի եւ այլ թափոնների աղբամանները վաղուց արդեն կենցաղի մաս են դարձել։ Անգամ ապակիների գույներով են աղբը տեսակավորում՝ կանաչ ապակուց, կապույտ ապակուց աղբի համար նախատեսված ամաններ։ Եվրոպան ավելի առաջ է գնացել․ Շվեյցարիայի մի փոքրիկ քաղաքում՝ Շտայն ամ Ռայնում, մեզ ցուցադրեցին խելացի աղբաման, որտեղ նետված աղբը խտացվում է ավտոմատ կերպով, ապա երբ աղբի որոշակի քանակ է հավաքվում, աղբահավաք կազմակերպությունը էլեկտրոնային ահազանգ է ստանում եւ նոր միայն գալիս է աղբամանը դատարկելու։ Այս աղբամանն աշխատում է արեւային էներգիայով։

Նյութի շարունակությունը՝ Hraparak.am-ում: