Գլխավոր Լուրեր Հայկական ակումբների ներկայացուցիչները՝ Ծիծեռնակաբերդում (լուսանկարներ)

Հայկական ակումբների ներկայացուցիչները՝ Ծիծեռնակաբերդում (լուսանկարներ)

6
0

Հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներն այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցի օրը, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

Դեռ կեսգիշերին Ծիծեռնակաբերդ են այցելել «Արցախի» ղեկավարությունը, ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները:

Անմար կրակի մոտ ծաղիկ է խոնարհել նաև «Գանձասար-Կապանի» անձնակազմը՝ ֆուտբոլիստները, ղեկավարները, մարզչական շտաբի անդամները:

«Ցեղասպանությունը աղետ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։ Նման երևույթները պետք է իսպառ բացառել։ Իսկ անմեղ զոհերի հիշատակը հարկավոր է հիշել՝ ՄԻՇՏ»,- գրել է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։

58420128_2380855778800047_4909443942006652928_n

57694912_2380857248799900_1536781487972548608_n

«Երբեք չենք մոռանա» ,- գրել է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը, որը Ծիծեռնակաբերդ է այցելել պատանեկան թիմի ֆուտբոլիստների հետ:

58375485_2271540356286193_6451768342972727296_n