Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

    Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը

    Սեպտեմբեր 28, 2017 12:41 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    47

    Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարել է Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

    Այս մասին հայտնում են Հայկական ազգային կինոակադեմիայից։

    Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:

    Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և գլխավոր քարտուղար է վերընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

    Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ.-ի փետրվար ամսից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվել է նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:

    Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվեց ներկայացնել Անահիտ Աբադի «Եվա» դրաման, որը հանդիսանում է հայ-իրանական համատեղ արտադրություն:

    Նման թեմաներ

    scroll to top