Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստներն օգոստոսին. Razm.info

Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստներն օգոստոսին. Razm.info

Սեպտեմբեր 13, 2017 22:14 Լուրեր, Հասարակություն, Միջազգային, Քաղաքական A+ / A-

զինվոր

2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող:

Մարտական կորուստներ

• Օգոստոսի 14-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

• Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ադրբեջանական զինուժի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:

………………..
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5  և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:

Կորուստներ 

• Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, նորակոչիկ Իլյասով Նիջաթ Բայրամ օղլուն (İlyasov Nicat Bayram oğlu):

• Օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում ծառայակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուն (Əhmədov Şahin Şəmistan oğlu):

Նույն միջադեպում սպանվել է նաև Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող  Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):

• Օգոստոսի 13-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Մուսաևը վիրավորվել էր օգոստոսի 11-ին, երբ ծառը շրջվել էր Մուսաևի և նրա 2 ծառայակցի վրա:

Նույն միջադեպում օգոստոսի 11-ին տեղում մահացել է ևս մեկ զինծառայող, սակայն, նրա տվյալները մեզ դեռևս հայտնի չեն:

Վիրավորներ 

Օգոստոսի 11-ին մահացած երկու զինծառայողներից բացի նույն միջադեպում վիրավորվել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները մեզ հայտնի չեն:
Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Թևին Ադրբեջանի խաղաղապահ ուժերի զինանշանն է:

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլու (Musayev Vahid Vuqar oğlu)

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Նիջաթ Իլյասովը (Nicat İlyasov)

Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, Ահմադով Շահին Մուսթաֆա օղլու (Əhmədov Şahin Şəmistan oğlu)
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը Ադրբեջանի բանակի 43 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Մանրամասն՝ այստեղ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top