Գլխավոր Լուրեր Հայկական Գահերի խաղը. Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր նախնիների մասին...

Հայկական Գահերի խաղը. Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր նախնիների մասին (լուսանկարներ)

6
0

photo18 copy2

Ռուսաստանաբնակ հայ գործարար և հովանավոր, «Տաշիր» խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի ընտանիքն արձակուրդն անցկացնում է Հայաստանում:

Գործարարի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, Instagram-ի իր  էջում մի  քանի  լուսանկարներ է հրապարակել Հայաստանի  տարբեր տեասրժան վայրերից, այդ թվում՝ ընտանիքի համար հարազատ՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Տաշիր քաղաքից:

«1828 թվականին Մուշից 7 ընտանիք հիմնադրեցին մեր բնակավայրը՝ կայսրից թույլտվություն ստանալով այդ հողի վրա ազատ  դավանել իրենց հավատքը: Եվ առաջինը, որ արվեց, կառուցվեց Ղարաքիլիսա սև եկեղեցին: Մենք՝ Կարապետյաններս, այդ հիմնադիր 7 ընտանիքներից մեկն ենք: Եվ այսօր մենք այս պատմության ավելի քան 3000 ժառանգներն ենք: Կարապետյաններ/Մխոյաններ/Իսպիրյաններ/Բաղդասարյաններ/ Դալալոյաններ/Սուքիասյաններ/Հովսեփյաններ: Ինչո՞վ գահերի խաղ չէ»,- Տաշիր քաղաքի անվան ցուցանակի մոտ արված լուսանկարին կից գրել  է Կարապետյանը:

Գործարարի դուստրը նաև Դիլիջանու, Սևանա լճում և Հայաստանի հին վանքերում արված լուսանկարներ է հրապարակել: Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, նույնպես կիսվել է Տաշիրի լուսանկարով, նշելով, որ  սա իրենց ընտանիքի հայրենիքն է:

photo18 copy

photo18

photo18 copy1