Գլխավոր Լուրեր Հայկական հուշակոթողի հակառակորդը դատարանում. Telegraaf

Հայկական հուշակոթողի հակառակորդը դատարանում. Telegraaf

198
0

94305

Նիդերլանդներում հայտնի Telegraaf պարբերականը հոդված է տեղադրել, որտեղ անդրադարձել է 2014-ի հունիսի 1-ին տեղի ունեցած ցույցին, որին մասնակցել են նիդերլանդացի 4 հազար թուրք:

Նրանք դեմ են արտահայտվել նախորդ դարի սկզբին Ալմելոյի հայկական եկեղեցու մոտ Հայոց ցեղասպանության հուշակոթողի տեղադրմանը:

Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշքինն իր ելույթում չարաշահել է խոսքի ազատ արտահայտման իրավունքը՝ իր կոչով հայերի դեմ բռնություն հրահրելով: Դատարնում արդեն որպես կասկածյալ՝ Աշքինը եղել է բանախոսերից մեկը: Վերջինս դեկտեմբերի 6-ին կանգնել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև, ցույցի ժամանկ իրեն թույլ տված «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար: Դատական նիստն այդ օրը հետաձգվել է, հաջորդը կկայան 2017-ի մարտի 3-ին: Փորձագետներին ժամանակ է տրվել մանրակրկիտ ուսումնասիրել տեսանյութերը:

Դեկտեմբերի 7-ին Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր. «Նիստի ավարտին Աշքինի փաստաբանը լրատվամիջոցներին հայտնեց, որ իր պաշտպանյալը խոստովանել է, որ ինքն իրոք վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտությունը, սակայն համարում է, որ պատժելի ոչինչ չի արել։ Նա նշեց, որ այստեղ խոսքը որոշակի տարածաշրջանի մասին է (Ղարաբաղի-խմբ.), որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է պատերազմ բռնկվի և լինի արյունահեղություն»: