Գլխավոր Լուրեր Հայկական կողմը մտահոգություն է հայտնել Բաքվում Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ կապված

Հայկական կողմը մտահոգություն է հայտնել Բաքվում Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ կապված

0
0

Վարշավայում հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքվում Լեհաստանի ԱԳ նախարարի արած հայտարարությունների հարցը։ Այս մասին հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ամփոփելով Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Վարշավայում տեղի ունեցած համատեղ աշխատանքի արդյունքները։

Բեղլոյանի խոսքով՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մտահոգել է հայկական կողմին. «Մենք հանդիպում ենք ունեցել Լեհաստանի ԱԳՆ-ում, որտեղ քննարկել ենք նաեւ այդ հարցը, եւ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը»։

Նա հիշեցրեց, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարն Ադրբեջան այցի ընթացքում ասել էր, որ Վարշավան սատարում եւ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եւ չի հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։

Պատգամավորը հավաստիացրեց, որ լեհական կողմը հաշվի է առել հայ գործընկերների մտահոգությունը։