Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » editorial » Հայկական կողմը պարզաբանումներ կպահանջի մոսկովյան միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներից

Հայկական կողմը պարզաբանումներ կպահանջի մոսկովյան միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներից

Մարտ 17, 2017 19:46 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

kar3

Ինչպես արդեն այսօր գրել էինք մարտի 14-16-ը Մոսկվայում կայացել է «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» մոսկովյան միջազգային 24-րդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են 34 տուրընկերություններ Ադրբեջանից:

Rusarminfo-ի հետ զրույցում կորպորատիվ զբոսաշրջության փորձագետ Գայանե Քոչարյանը նշել է, որ զբոսաշրջության խոշոր ցուցահանդեսներից մեկին Հայաստանը չի ներկայացվել որպես զբոսաշրջային ապրանք և հայկական պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական ​​կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ ժամանել է Բեռլինից՝ մասնակցելու այս ցուցահանդեսին, բայց կարճ ժամանակ անց լքել է այն:

Կատարվածի մասին մանրամասներ փորձեցինք ճշտել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Զբոսաշրջության պետական կոմիտեից araratnews.am-ին տեղեկացրին, որ Մոսկվայում կայացած  MITT 24-րդ միջազգային  ցուցահանդեսին հայկական տաղավարի բացկայությունը պայմանավորված է  եղել ցուցահանդեսի կազմակերպիչների  քաղաքականացված դիրքորոշմամբ,  որն  արտահայտվել է   Լեռնային Ղարաբաղի  զբոսաշրջային արդյունքի  որևէ  հիշատակություն հայկական տաղավարում չներկայացնելու պահանջով:

«Ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն  դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին` վերնայելու  միակողմանիորեն  ներկայացվող պայմանները, սակայն ի պատասխան  ստացել  է հայկական տաղավարը  չեղյալ համարելու վերաբերյալ գրություն:

Հայկական կողմին ներկայացվող  պահանջներին  զուգահեռ ադրբեջանական կողմի տաղավարում  և գովազդատեղեկատվական  նյութերում մեծ տեղ է  հատկացվել Լեռնային Ղարաբաղին,  որի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն  կազմակերպիչներից:

Հարցը ներկայացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն»,-տեղեկացրին կոմիտեից:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե ցուցահանդեսի բացմանը  ներկա է եղել հայկական պատվիրակությունը` զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Էմմա Հովսեփյան

 

 

scroll to top