Շաբաթ , 27 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 530.00   Վաճառք` 545.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.34   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Mostly Cloudy
12°
Home » Արցախ » Հայկական կողմն այժմ ավելի շատ առավելություն ունի, քան Ադրբեջանը. Տրուբնիկովը՝ ԼՂ հակամարտության մասին

Հայկական կողմն այժմ ավելի շատ առավելություն ունի, քան Ադրբեջանը. Տրուբնիկովը՝ ԼՂ հակամարտության մասին

Մարտ 18, 2017 13:55 Արցախ, Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

25936cb5e2bed12ae7bf0467f87493cc

Բաքվում գտնվող ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վյաչեսլավ Իվանովիչ Տրուբնիկովը ընդարձակ հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին՝ անդրադառնալով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հարցերի:

Երկար ժամանակ դուք եղել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և, ըստ երևույթին, բոլորից լավ եք պատկերացնում, թե ինչու ավելի քան 25 տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական ուղիներ չեն գտնվում:

Հետխորհրդային տարածքում այս ամենածանր խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը: Իմ կարծիքով, քաղաքական կամքը պետությունների ղեկավարների կարողությունն է՝ հենվելով իրենց ժողովուրդների աջակցության վրա գնալ քայլերի, որոնք այս կամ այն կողմին հաղթող կամ պարտվող չեն դարձնի: Պետք է փոխզիջումներ փնտրել:

Ի՞նչ փոխզիջումների են սպասել և սպասում Ադրբեջանից, եթե նրա տարածքի 20%-ն օկուպացված է:

Հայկական կողմը մշտապես պնդել է և այժմ էլ հավաստիացնում է, որ յոթ շրջանների ազատագրումը ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման բաղադրիչ մասն է:

Այսինքն` Հայաստանը պնդում է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, սակայն մի՞թե պարզ չէ, որ Ադրբեջանում ոչ ոք այդ քայլին չի դիմի:

Իհարկե, զանազան տարբերակներ են քննարկվել, սակայն հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ հենց այնպես չի պատրաստվում հանձնել գրավյալ տարածքները: Համենայն դեպս, հայերը միշտ ամուր պաշտպանել են այդ գաղափարը, իսկ Ադրբեջանը երբեք չի համաձայնել Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն կարգավիճակին, այդ իսկ պատճառով ամբողջ հարցը հայտնվել է փակուղում: Ճիշտ է, 2000-ականների սկզբին կողմերն ընդհուպ մոտեցան հակամարտության լուծմանը.  2000 թվականի ապրիլին մենք հանդիպեցինք Քի Ուեսթում (ԱՄՆ): Նախագահներ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ համաձայնեցրին խաղաղ համաձայնագրի կետերը:

Այդուհանդերձ, կարծիք կա, որ Ռուսաստանը, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ ազդել երկու երկրների վրա, շարունակում է տապալել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիրը…

Այո, ես հանդիպել եմ նման կարծիքի: Բայց պատասխանեք. Ռուսաստանի ինչի՞ն է պետք այս հակամարտության շարունակությունն իր սահմանների մոտ, չէ՞ որ դրա կրակը կարող է տարածվել իր տարածքում, և երկու երկրներից հարյուր հազարավոր փախստականներ կհեղեղեն Ռուսաստանը: Մենք ի՞նչ է, մազոխի՞ստ ենք: Ռուսաստանը, հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցնի այս հակամարտությունը, որպեսզի մեր հարավային սահմաններում ի վերջո խաղաղություն հաստատվի:

Ես երբեք Կրեմլից որևէ ցուցում չեմ ստացել՝ տապալելու կամ դանդաղեցնելու այս հակամարտությունը, ընդհակառակը, ինձ միշտ հրահանգել են հակամարտության լուծման ուղիներ գտնել:

Բայց Ռուսաստանը կարող է, օրինակ, որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի այն վերադառնա իրավական դաշտ:

Որևէ ճնշում այս կամ այն կողմի վրա արդյունք չի տա: Հայկական կողմն այժմ ավելի շատ առավելություն ունի, քան Ադրբեջանը. Հայաստանի ձեռքին են օկուպացված տարածքները, Հայաստանինն է Լեռնային Ղարաբաղը: Ի՞նչ եք կարծում, որ այսքան շատ առավելություններ ունենալով երկիրը հեշտորեն կհամաձայնի՞ այս խնդրի լուծմանը: Հայաստանն առավելագույնս կօգտագործի իր հաղթաթղթերը բանակցային գործընթացում, իսկ ճնշում գործադրելու դեպքում այն հակառակ ազդեցությունը կունենա: Հետևաբար, անհրաժեշտ է համբերատար համոզել կողմերին ընտրել խնդրի խաղաղ կարգավորման ուղին:

Հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ռազմական լուծում չկա: Այստեղ միայն անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքը:

Նախևռաջ պետք է մտածել վստահության մթնոլորտ ստեղծելու մասին: Եվ ոչ մի դեպքում հանդես չգալ ռազմատենչ հռետորաբանությամբ: Ցանկացած ռազմատենչ հայտարարություն միայն հեռացնում է մեզ խնդրի լուծումից: Իսկ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը չափազանց վտանգավոր է: Այնպես որ,  խնդրի լուծման մասին պետք է մտածել ամեն օր և չկարծել, թե ժամանակն աշխատում է այս կամ այն կողմի օգտին:

Այսինքն` դուք կարծում եք, որ հակամարտությունը ցանկացած պահի կարող է բռնկվե՞լ, ինչպես եղավ նախորդ տարվա ապրիլին:

Անձամբ ես չէի սպասում, որ դա տեղի ունենա: Սակայն դա տեղի ունեցավ: Բայց դուք հարց տվե՞լ եք. ինչո՞ւ սեղմեցին հրազենի ձգանը: Ուժային մեթոդով, նոր պատերազմով խնդիրը լուծելու ձգտումը ոչ մի արդյունք չի տա, բացի խնդիրը բարդացնելուց և Ադրբեջանի համար էլի ինչ-որ տարածքներ հնարավոր կորցնելուց:

Ռուսաստանը, իր հերթին, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ցանկացած հանգամանքներում ռազմական գործողությունները չվերսկսվեն: Դա, ի վերջո, մեր ազգային անվտանգության հարցն է: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` կձգտենք կարգավորման տարբերակներ գտնել:

Դուք նույնպես կո՞ղմ եք հակամարտության գոտում «երկնագույն սաղավարտների» տեղակայմանը:

Բացարձակապես: Ի՞նչ կարող է դա տալ: Տարանջատումը, ծանր տեխնիկայի հեռացումը առանց այն էլ պահպանվում է:  ԵԱՀԿ Մինսկի խումբն ամեն տարի երկու անգամ հատում է զորքերի շփման գիծը: Ի դեպ, ականապատ դաշտերով, որտեղ խաղողի այգիների փոխարեն օկուպացված տարածքներում հայկական զինված ուժերի կողմից ականներ են տեղադրված: Այնպես որ, հակամարտության գոտում «երկնագույն սաղավարտների» տեղակայման իմաստը չեմ տեսնում:

…Ադրբեջանցիներն ու հայերը իրենք պետք է որոշակի համաձայնության գան, իսկ մենք պետք է նրանց օգնենք: Հասկացեք, ի վերջո, սա ոչ թե Պուտինի, Թրամփի կամ Օլանդի խնդիրն է, սա ձեր և հայերի խնդիրն է: Պետք չէ մեզ վրա բարդել ձեր խնդիրները. դուք համաձայնության եկեք, իսկ մենք միշտ ուրախ կլինենք ձեզ օգնելու: Սա, ի վերջո, Ադրբեջանի և Հայաստանի կայուն զարգացման, իրենց ժողովուրդների բարեկեցության հարցն է:

Եվ ի վերջո. գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձև: Ինչո՞ւ Հայաստանը չի ուզում դրանք կատարել:

Կան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բանաձևեր, որոնք անկատար են մնում տասնյակ տարիներ:

Բայց, օրինակ, Լիբիայի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարողացավ պնդել:

Լիբիական հարցում Ռուսաստանը խաբվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իր իսկ գործընկերների կողմից, որոնք այսպես կոչված ոչ թռիչքային գոտին օգտագործեցին Լիբիայի դեմ ագրեսիայի համար: Այնպես որ, ապագայում Ռուսաստանը երեք անգամ կմտածի, նախքան այս կամ այն բանաձևը պաշտպանելը:

122488199673267500288781848048447njpg
scroll to top