Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Հայկական կոշիկը հասավ Մոսկվա

    Հայկական կոշիկը հասավ Մոսկվա

    Հայկական կոշիկը հասավ Մոսկվա
    Մարտ 14, 2018 17:06 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 8 ձեռնարկություն աշխարհի ավելի քան 1000 ապրանքանիշների շարքում մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է «Mosshoes 2018» կոշիկի և կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

    «Mosshoes» միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին և խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։

    Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական և փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ և այլ արտադրատեսակներ։

    Նախորդ տարի գարնանը և աշնանը կայացած «Mosshoes» էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել են շուրջ 682 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։

    ««Mosshoes»-ը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետևելու միջազգային միտումներին և, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

    Ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» և «Բեբետա» ապրանքանիշները։

    Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային էքսպոյին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանման ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակում։

    Նման թեմաներ

    scroll to top