Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Հայկական սկանդալ Փհենչհան-2018-ում (տեսանյութ)

    Հայկական սկանդալ Փհենչհան-2018-ում (տեսանյութ)

    Փետրվար 13, 2018 21:28 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Hraparak.am-ը գրում է.

    Այսօր արդեն անդրադարձել էինք, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր մեկնած լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մնացել է առանց դահուկների եւ մեկնարկից առաջ զրկված է մարզվելու հնարավորությունից: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից շտապեցին հերքել լուրը՝ ասելով, որ նման բան հնարավոր չէ:

    Hraparak.am-ին հաջողվեց կապ հաստատել Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում գտնվող մեր մարզիկի հետ: Նա պատմեց եղելությունը, ինչպես նաև պարզաբանեց, որ մեղքը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայինն է: Ֆեդերացիան լեռնադահուկորդի անունը կարող էր ուղարկել օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ 19 օր առաջ, սակայն ուղարկել է վերջին պահին, ինչի պատճառով էլ օլիմպիական խաղերի կազմակերպիչները մեր մարզիկին մարզագույք չեն հատկացրել՝ ասելով, որ նրա անվամբ նշումներ արված մարզահագուստ չկա :

    -Աշո՛տ, ինչո՞ւ նման իրավիճակում հայտնվեցիր:

    -Ես անցած տարի ցույց տվեցի լավագույն արդյունքները եւ դարձա Հայաստանի չեմպիոն: Ինձ հետ նաև լավագույն արդյունքներ ցուցաբերած երկու տղաներ կան մեր հավաքականում: Նրանք այս տարվա սկզբին ստացան դահուկ եւ կոշիկ, իսկ ես՝ ոչ, քանի որ ունեի վիզայի խնդիր եւ տղաների հետ չմեկնեցի արտերկիր` պարապելու: Հետո խնդիրը կարգավորվեց, մեկնեցի Թուրքիա եւ ձեռք բերեցի օլիմպիական վարկանիշ: Մեկնել եմ Թուրքիա հին դահուկներով եւ սկոչներով կապած կոշիկներով, նույն ձևով մեկնեցի Պարսկաստան եւ վերադարձա վարկանիշով: Ֆեդերացիան իմ անունը հայտագրել է ամենավերջին պահին, մինչդեռ հունվարի 22-ին արդեն պարզ էր, որ ես եմ մեկնելու: Այնքան ձգձգեցին, որ նույնիսկ դահուկներ նախապես չպատվիրեցին, որ այստեղ ուղարկեին:

    -Ինչո՞ւ էր ֆեդերացիան ձգձգում եւ չէր շտապում հայտնել անունդ:

    -Հաղթել եմ նրան, ում պետք չէր, բայց մի բան կասեմ, որ անկախ նրանից, թե ինձ հետ ինչպես են վարվում, ես միշտ պարապել եմ ու շարունակելու եմ պարապել, որպեսզի լավ արդյունք ցույց տամ, թող իրենք ամաչեն:Կար մեկը, որը նույնպես կարող էր մասնակցել եւ ինչպես ֆեդերացիայի նախագահն է նշում, թե տարիքը չներեց, այդպես չէ, նա կարող էր մասնակցել, պարզապես լավագույն արդյունքները իմն էին:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

    Նման թեմաներ

    scroll to top