Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » «Հայկական վերածնունդ»-ը միավորվում է ՕԵԿ-ի հետ

    «Հայկական վերածնունդ»-ը միավորվում է ՕԵԿ-ի հետ

    «Հայկական վերածնունդ»-ը միավորվում է ՕԵԿ-ի հետ
    Փետրվար 13, 2018 21:13 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՎԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

    «Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.

    1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ

    ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը,

    նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած  կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով,

    միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ»  կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը,

    ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:

    Ելնելով վերոգրյալից տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ»  կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:

    2. Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որշում է միավորվել «Օրինաց երկիր»  կուսակցությանը:

    3.Ամփոփելով վերոշարադրյալը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փաստում է, որ այդուհանդերձ, 2017թ. խորհրդարանական ընտրություններում հավաքեց շուրջ 60.000 քվե` լինելով առաջինը արտախորհրդարանական ուժերի մեջ, և խորհրդարանական ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ առաջ նույն կուսակցությունը կարողացել էր հավաքել ավելի քան 20 % քվե Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

    Կուսակցությունը նաև իր շնորհակալությունն է հայտնում բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին` կուսակցության հիմնադրման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա գործունեության մեջ»:

    Նման թեմաներ

    scroll to top