Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Showers
    19°
    Home » Լուրեր » Հայկական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին

    Հայկական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին

    Հոկտեմբեր 12, 2017 14:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    tarberanshan

    2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։ Կորուստներից երկուսն էլ մարտական են. հայտնում է Razm.info-ն:

    Մարտական կորուստներ

    • Սեպտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:

    • Սեպտեմբերի 28-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

    Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը հայտարարվել է հայկական բանակի 45 զինծառայողի մահվան մասին։

    scroll to top