Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայկո և Ռոբերտո Կել Տորրես. շքեղ համերգային շոու Երևանում

    Հայկո և Ռոբերտո Կել Տորրես. շքեղ համերգային շոու Երևանում

    Հայկո և Ռոբերտո Կել Տորրես. շքեղ համերգային շոու Երևանում
    Ապրիլ 8, 2019 13:24 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանում տեղի է ունեցել աննախադեպ համերգային շոու ծրագիր երգիչ Հայկոյի և կուբացի Ռոբերտո Կել Տորրեսի մասնակցությամբ: Հազարից ավել հանդիսական, կենդանի նվագակցություն, սիրված երգերի կատարումներ:

    Համերգային ծրագրի մասին AraratNews.am-ը զրուցել է երգիչ Հայկ Հակոբյանի՝ Հայկոյի հետ:

    Հարցին, թե ինչպես է ստացվել համագործակցությունը Կել Տորրեսի հետ, սիրված երգիչն ասաց. «Ռոբերտոյի հետ երկար տարիներ է՝ ընկերություն ենք անում: Ինքն ինչքան եկել է երևանյան համերգների, ես էլ ինչ-որ մասնակցություն ունեցել եմ: Մի անգամ իմպրովիզ կերպով ինքն ինձ բեմ հրավիրեց, միասին երգեցինք և հանդիսատեսին խոստացանք, որ միասին համերգով հանդես կգանք: Այնպես ստացվեց, որ մտածեցինք՝ ամենահարմար առիթը կլինի Մայրության և գեղեցկության տոնը, որ միասին հանդես գանք համերգով, և ստացվեց երեկվա երևանյան համերգը»:

    Հայկոյի խոսքով՝ երեկվա համերգը մի փոքր ակումբային ոճով է ստացվել, պարզապես մեծ մասշտաբներով է եղել համերգը:

    «1000 հոգի մարդ կար: Կուզենամ շեշտել, որ մեզ համար երեկ շատ հետաքրքիր մարդիկ էին հավաքվել, և շատ ջերմ մթնոլորտում անցավ համերգը: Նշեմ, որ եղել է կենդանի նվագակցություն: Համերգի ժամանակ եղել են նաև անակնկալներ, բեմ հրավիրեցի կնոջս և միասին դուետով հանդես եկեանք, դուետով հանդես եկանք նաև Նիգ Էգիբյանի հետ»,- ասաց Հայկոն՝ նշելով, որ երեկոյին ներկա են եղել հայտնի և սիրված արվեստագետներ, իր ընկերները՝ Ավիկ Շանիչը, Հրաչ Քեշիշյանը, Ավետ Բարսեղյանը, Լուսինե Թովմասյանը և բազմաթիվ այլ հանրահայտ անձինք:

    Նշենք, որ համերգային շոուն նկարահանվել է և առաջիկայում ցուցադրվելու է հեռուստատեսությամբ:


    scroll to top