Գլխավոր Լուրեր Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

6
0

Ապրիլի 24-ին Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում ձեռամբ Թեմակալ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, որին մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, դեսպանության անձնակազմը, Ռումինահայոց միության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, հայ և օտար հավատացյալներ։

Սուրբ Պատարագի ավարտից հետո արարողության մասնակիցները եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և խոնարհեցին ծաղիկներ:

Դեսպան Մինասյանն իր ելույթում կարևորեց պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցաթյունը՝ կոչ անելով համախմբել հայկական ներուժը համահայկական նշանակություն ունեցող այնպիսի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը: Դեսպանը նաև հույս հայտնեց, որ ռումինահայ համայնքն ավելի ակտիվ ներգրավվածություն կունենա Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ռումինիայի հայաշատ այլ քաղաքներում: